Ախտորոշում
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում արտաքին տեսքը
Սովորաբար, բժշկի ախտորոշման համար պահանջվում է ավելին, քան պացիենտին պարզ զննելը: Սակայն, որոշակի արտաքին ախտանշաններն էլ կարող են վկայել այս կամ այն հիվանդության բարձր ռիսկի մասին: Այսպես, ինչով են սպառնում են հետևյալ առանձնահատկությունները:
Բարձր հասակը սպառնում է
*Կրծքագեղձի քաղցկեղով. Ամերիկայում անցկացված մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ 175 սմ և ավելի հասակ ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձրացած է: Բարձրահասակներն այս հիվանդությունից ավելի շատ են մահանում, քան ցածրահասակները: Հնարավոր պատճառն այն է, որ կնոջ հասակի վրա ազդող հորմոնները պատասխանատու են նաև կաթնածորանների հյուսվածքների զարգացման համար: Եվ քանի որ, հատկապես այս հյուսվածքներից են հաճախ սկսվում չարորակ գոյացությունները, ապա ինչքան շատ են հյուսվածքները, այնքան մեծ է հիվանդանալու հավանականությունը:
*Շագանակագեղձի քաղցկեղով. այս հիվանդությունը հաճախ «հարձակվում» է 183 սմ և ավելի հասակ ունեցող տղամարդկանց վրա, միջինում կազմելով 59%: Ընդ որում, նորմայից յուրաքանչյուր 4 սմ-ով ավելին 6%-ով ավելացնում է ուռուցքի առաջացման հավանականությունը: Այսպիսի տվյալներ են ստացվել ամերիկացի ուռուցքաբանների անցկացրած հետազոտություններից հետո, ովքեր 12 տարվա ընթացքում հետևել են ավելի քան 22 հազար տղամարդու:
*Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով. ռիսկի այս խմբում են 183 սմ հասակից սկսած տղամարդիկ և 167,6 սմ-ից սկսած կանայք: Ինչպես կարծում են նման փաստեր արձանագրած Վաշինգտոնի համալսարանի փորձագետները, դրանում մեղավոր են հորմոնները, որոնք միաժամանակ ազդում են և ոսկրերի աճի, և որովայնախոռոչի հյուսվածքների աճակալման վրա:
Ցածր հասակը սպառնում է
*Ինֆարկտով: 170 սմ-ից պակաս հասակ ունեցող տղամարդիկ սրտային նոպայով ավելի հաճախ են բուժհաստատություններ ընդունվում, քան ուժեղ սեռի բարձրահասակները, ցույց են տվել Հարվարդի համալասրանի հետազոտությունները: Այս նշագծից 10-15 սմ բարձր հասակը ինֆարկտի հավանականությունն իջեցնում է 35-40%-ով: Ինչո՞վ է դա պայմանավորված, դեռևս ստույգ պարզված չէ: Մի տեսության համաձայն, ցածրահասակ մարդկանց մոտ արյունատար անոթներն ավելի նեղ են և դրանց խցանումն ավելի հավանական է:
*Ստամոքսի խոցով և քաղցկեղով: Գիտնականներն այս հիվանդությունները կապում են Հելիկոբակտեր փիլորիի հետ, որը նույնպես գաստրիտ է հրահրում: Ընկնելով մարդու օրգանիզմ դեռևս փոքր հասակում, մանրէն կարող է ոչ միայն «փչացնել» մարսողական համակարգը, այլև նշանակալիորեն դանդաղեցնել ամբողջ օրգանիզմի աճը: Դրա համար էլ ցածր հասակը երբեմն վկայում է ստամոքսի խնդիրների բարձր ռիսկի մասին:
*Հիպերտոնիայով. զարկերակային արյան բարձր ճնշումը սպառնում է ցածր հասակ և կարճ ոտքեր ունեցող անձանց, ցույց են տվել 3000 պացիենտների հետ անցկացրած անգլիացի փորձագետների հետազոտությունները: Բժիշկները հետևել են նրանց դեռևս ծնվելու պահից և պարզել, որ մանկության տարիներին վատ սնունդը կարող է հանգեցնել արյան համակարգի սխալ զարգացման, նաև` ոսկրերի ոչ ճիշտ աճի:
Ոտքերի մեծ չափսը սպառնում է
*Կրծքագեղձի քաղցկեղով: Ինչպես ենթադրում են Բրիստոլի համալասրանի գիտնականները, ոտքերի չափսը պայմանավորված է մանկության տարիներին օգտագործած կալորիաներով, այսինքն, ինչքան շատ է կերել երեխան, այնքան շատ են մեծացել նրա ոտնաթաթերը: Դրա հետ մեկտեղ, վաղ տարիքում ուժեղ սնունդը կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիկի գործոն է համարվում: Դրա համար լայն կոնքերով և 38 չափսից ավելի մեծ ոտքերով կանանց մոտ մեծ է նման սարսափելի հիվանդություն ստանալու հավականությունը:
Փոքր գլուխը սպառնում է
*Թուլամտությամբ: Մարդու ընդունակությունների մասին դատել նրա գլխի չափով, իհարկե չի կարելի, բայց մտավոր հիվանդության մասին լիովին հնարավոր է: Ինչպես նշում են գերմանացի գիտնականները, փոքր գլխով և կարճ վերջույթներով մարդկանց մեծ հավանականությամբ սպառնում է դեմենցիան կամ ձեռքբերովի թուլամտությունը: Հետազոտությունների արդյունքների համաձայն, գլխի 57-58 սմ տրամագծով տարեց կանանց շրջանում դեմենցիայով հիվանդները 20% են կազմում, այն դեպքում երբ 51-52 սմ-ը համապատասխանում է հիվանդների 70%-ին:
Պատճառը, ենթադրաբար այն է, որ մեծ գլխում, ինչքան էլ տարօրինակ է, ուղեղն ավելի շատ ծավալով է: Եվ ինչքան շատ են նյարդային բջիջները, այնքան դանդաղ է ամբողջ օրգանը դեգեներացվում:
Կարճ ոտքերը սպառնում են
*Դիաբետով: Երկար ոտքեր ունեցող անձինք 2-րդ տեսակի դիաբետին ավելի քիչ են հակված: Նրանց մոտ, ովքեր կարճ ոտքեր ունեն, այս հիվանդության ռիսկը բարձրացած է 20%-ով, նշում են Բրիստոլի համալսարանի գիտնականները: Դրա պատճառն ամենայն հավանականությամբ, նույնպես թաքնված է մանկական սննդի մեջ: Երեխայի սննդի օրակարգում ինչքան քիչ են հանքանյութերն ու սպիտակուցները, այնքան նրա մոտ բարձր է դիաբետի զարգացման ռիսկի հավանականությունը:
Երկար մատները սպառնում են
*Աուտիզմով, հոգեկան խանգարումներով, դեպրեսիաներով: Գլխի հետ կապված խնդրի բարձր ռիսկի մասին են վկայում ոչ միայն երկար մատները, այլև ցուցամատի և մատնեմատի միջև հարաբերակցությունը, կարծում են Լիվերպուլի համալսարանի գիտնականները: Սա վկայում է այն մասին, որ պտղի զարգացման ժամանակ ինչ-որ բան է տեղի ունեցել հորմոնային մակարդակով: Իսկ որոշակի հորմոններ կարող են ապագայում հրահրել որոշակի մտավոր բարդություններ: Այսպես, եթե մատնեմատը չափից ավելի երկար է, նշանակում է, որ երեխան մոր արգանդում ենթարկվել է մեծ քանակությամբ արական հորմոնների ազդեցությանը: Երկար ցուցամատը վկայում է կանացի հորմոնների ազդեցության մասին: Եթե մատնեմատը ցուցամատից երկար է, մարդը կարող է աուտիզմով հիվանդ լինել: Երկար ցուցամատը դեպրեսիայի զարգացման ռիսկի նշան է:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն